Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայի իրադրությունը քննարկելու նպատակով կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 22:48
21.09.2022 - 22:48 դիտում

Եվրամիության երկրների արտգործնախարարները Ուկրաինայի իրադրությունը քննարկելու նպատակով կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դիվանագիտական աղբյուրը:
Գործակալության զրուցակցի խոսքով` հանդիպման հիմնական պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձն է։
Պուտինն այսօր հանդես է եկել ուղերձով և հայտարարել ՌԴ-ում մասնակի զորահավաքի մասին։ Նա նշել է, որ Ռուսաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի դեպքում կօգտագործվեն ոչնչացման բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 209-րդ օրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ