Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքում, Արարատում, Երևանում և Կոտայքում

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 22:21
21.09.2022 - 22:21 դիտում

Սույն թվականի սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․29⁰ և արևելյան երկայնության 45․14⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության` Թասուջ քաղաքից 24 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ։

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 2 բալ ուժգնությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ