Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է անում չվախեցնել հարևան երկրներին

Հրաչ Սահակյան 16.09.2020 - 20:47
16.09.2020 - 20:47 դիտում

Եվրամիությունում հասկանում են Թուրքիայի դժվարությունները, բայց դրանք արդարացում չեն համարում տարածաշրջանում այդ երկրի ագրեսիվ պահվածքի համար, չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Այո, Թուրքիան խնդրահարույց հարևանություն ունի: Եվ այո՛, նա միլիոնավոր փախստականներ է ընդունում, ինչի համար մենք զգալի ֆինանսավորմամբ աջակցում ենք նրան: Բայց սրանցից ոչ մեկը չի կարող արդարացնել հարևաններին վախեցնելու նրա փորձերը», – ասել է ֆոն դեր Լյայենը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ չնայած Թուրքիան աշխարհագրորեն մոտ է Եվրամիությանը և միշտ կմնա նրա մերձավոր հարևանը՝ Անկարայի և Բրյուսելի միջև հակասություններն աճում են:

«Թուրքիան կարևոր հարևան է և միշտ կլինի, բայց չնայած մենք աշխարհագրորեն մոտ ենք՝ մեր միջև հեռավորությունը, հավանաբար, կշարունակի աճել», – հայտարարել է նա:

Ֆոն դեր Լյայենը նաև հավելել է, որ Հունաստանը և Կիպրոսը «միշտ կարող են հույս դնել եվրոպական համերաշխության վրա ՝ պաշտպանելով իրենց ինքնիշխան իրավունքները»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ