ԵՄ անդամ երկրները ՌԴ-ին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, վերջինիս տարածքից դուրս բերել իր զորքերը: ԵՄ առաջնորդների` Վերսալում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, որում ասված է.
ԵՄ-ն մտադիր է էլ ավելի ուժեղացնել ճնշումները ՌԴ և Բելառուսի նկատմամբ, պատրաստ է հետագա պատժամիջոցներին:
ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է արել մարդասիրական քայլերի` զոհերի մարմիններին և ներքին տեղահանված անձանց հասանելիություն, անվտանգ տեղաշարժ հեռանալ ցանկացողների համար:
ԵՄ-ն կշարունակի ամրապնդել կապերն Ուկրաինայի հետ, որը «պատկանում է եվրոպական ընտանիքին»:
ԵՄ-ն կշարունակի ֆինանսական, նյութական ու մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և մտադիր է օգնել «ժողովրդավար Ուկրաինային անմիջապես, երբ ռուսական հարձակումը դադարի»:
ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել ՄԱԳԱՏԷ-ի միջոցով ապահովել Ուկրաինայի ատոմակայանների անվտանգությունը:
ԵՄ խորհուրդը Եվրահանձնաժողովին հանձնարարել է ներկայացնել Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի`ԵՄ անդամության համար ներկայացված հայտերի գնահատականը:
ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փաթեթը պատրաստվում է, այն գործուն կլինի, վստահեցնում են ԵՄ-ից: Խորվաթիայի վարչապետը, խոսելով Ուկրաինայի հայտի մասին, հայտարարել է, որ ԵՄ չի կարելի մտնել մի գիշերում:
Նիդերլանդների վարչապետը հայտարարել է, որ Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության հայտի քննարկումը կարող է ամիսներ կամ տարիներ տևել:
Ի պատասխան ԵՄ անդամակցության համար Ուկրաինայի ներկայացրած հայտի“ԵՄ գագաթնաժողովը համերաշխություն է հայտնել և վերահաստատել եվրոպական ուղուն Կիևի հավատարմությունը: