Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է գերիների և գերեվարված անձանց հարցերով միջազգային իրավական պրոցեսները

Աստղիկ Խաչատրյան 16.12.2021 - 14:59
16.12.2021 - 14:59 դիտում

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ազգային ժողովի ամբիոնից խոսել է գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով միջազգային իրավական պրոցեսների մասին:

«Գերիների, գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով մի շարք պրոցեսներ ունենք, որոնք ընթանում են նախ Եվրոպական դատարանում: Այնտեղ պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ վերջին դեպքերի հետ կապված ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:

Այս գործընթացներով, ցավոք սրտի, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետներ, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Բայց կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որի հետ կապված ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով պետք է ավելացվի ճնշումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ