Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ է ընտրվել Արամ Ա Կաթողիկոսը

7.09.2022 - 11:38 դիտում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Գերմանիոյ Գարլսրուէ քաղաքին մէջ գումարուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրեց Խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 և 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։

Արդարև, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաև միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ