ԵԽԽՎ-ում քննադատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Թուրքիայի հռետորաբանությունը

Աննա Կոստանյան 6.10.2020 - 19:08
6.10.2020 - 19:08 դիտում

ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովում դատապարտել են Թուրքիայի բորբոքիչ հռետորաբանությունը ղարաբաղյան հակամարտության հարցում և Անկարային կոչ են արել դադարեցնել նման գործունեությունը: Այս մասին ասվում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Աստրուպ Յենսենի հայտարարության մեջ:

«Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դառնալով Եվրոպայի խորհրդի անդամներ՝ երկու երկրները (Հայաստանը և Ադրբեջանը), պարտավորություն են ստանձնել իրենց տարաձայնությունները կարգավորել խաղաղ ճանապարհով: Դա պարտավորվածություն է, որ դրված է բոլոր անդամ երկրների վրա, ինչը նշանակում է, որ անդամ երկրները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը խրախուսում է հակամարտող կողմերին իրենց վեճերը լուծել ուժի միջոցով»,- ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Այս առնչությամբ հանձնաժողովի անդամները դատապարտել են Թուրքիայի սադրիչ հռետորաբանությունը, ինչպես նաև հայտարարել են հակամարտությանն անմիջական մասնակցություն ցուցաբերելու մասին և կոչ արել երկրին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը», – հավելել է պաշտոնյան:

Յենսենն ամփսոսանք է հայտնել ինչպես քաղաքացիական անձնանց, այնպես էլ զինվորականների շրջանում զոհերի մասին լուրի համար:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ