ԵԱՀԿ-ն փետրվարի 18-ին Ուկրաինայի խնդրանքով հատուկ նիստ կանցկացնի

17.02.2022 - 19:13 դիտում

ԵԱՀԿ մշտական խորհրդի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով համաժողովի համատեղ հատուկ նիստը տեղի կունենա փետրվարի 18-ին՝ Ուկրաինայի խնդրանքով: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը։

«Ուկրաինան խնդրել է ակտիվացնել Վիեննայի փաստաթղթի 16.3-րդ կետը՝ բոլոր մասնակից պետությունների նիստ գումարել արտասովոր ռազմական գործունեության կապակցությամբ»,- հայտնել է Լեհաստանի նախագահությունը Twitter-ի միկրոբլոգում:

Ավելի վաղ նման նիստ անցկացնելու դիմումի մասին հայտնել էր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան: Նա պարզաբանել է, որ Կիևի համար բավական չէ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորավարժությունների ավարտի մասին հայտարարությունները, այլ անհրաժեշտ են հստակ փաստեր և թափանցիկություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ