ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն

8.12.2021 - 10:05 դիտում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն Լեռնայն Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Նրանք կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջ ծավալով կատարել այն պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին և վերահաստատել 2021 թվականի նոյեմբերի 26-ին:

Համանախագահող երկրները նաև մտահոգությամբ են նշել հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերը և հաստատել, որ ուժի կիրառումը կամ ուժի սպառնալիքը սահմանային վեճերի լուծման համար անընդունելի են:

Համանախագահող երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները պահպանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ անում անհապաղ վերացնել հակամարտության հետևանքով տուժած շրջաններին և բնակչությանը միջազգային մարդասիրական կազմակերպությունների հասանելիության բոլոր սահմանափակումները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ