ԵԱՀԿ դիտորդները Դոնբասում արձանագրել են օրական 500 պայթյուն

17.02.2022 - 23:44 դիտում

ԵԱՀԿ դիտորդները փետրվարի 16-ի երեկոյան Դոնբասի շփման գծի երկայնքով գրանցել են 500 պայթյուն, որոնց ինտենսիվությունը նվազել է փետրվարի 17-ին: Ինչպես հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Յաշար Հալիթ Չևիկը։

«Անցած գիշեր և այսօր Կիևի ժամանակով ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում հատուկ դիտորդական առաքելությունն արձանագրել է 500 պայթյուն շփման գծի երկայնքով: Ժամը 11:20-ից հետո մենք գրանցել ենք մոտ 30 պայթյուն, ուստի լարվածությունը կարծես թե նվազում է»,- ասել է դիտորդական առաքելության ղեկավարը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալիս:

Նրա խոսքով՝ առաքելությունը կոչ է արել հակամարտող կողմերին խստորեն պահպանել հրադադարի հետ կապված պարտավորությունները։ «Անհապաղ դեէսկալացիան չափազանց կարևոր է իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա:

Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները փետրվարի 17-ի առավոտյան հայտնել են, որ ուկրաինական զինված ուժերը կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ