ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 13:24
14.03.2021 - 13:24 դիտում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան ‘ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:

Լինդեն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ` ԼՂ բանակցությունների և հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարության համար: Բացի այդ, քննարկվելու են ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման հարցերը։

Գործող նախագահ Լինդեն կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ