Դումա է ներկայացվել աշխատանքի ընթացքում Հայաստանի վարորդական իրավունքի վկայականը ճանաչելու մասին օրինագիծը

4.04.2022 - 21:39 դիտում

Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որը նախատեսում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում երկուշաբթի օրը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ներկայում նմանատիպ կանոնը կիրառվում է Ղրղզստանի և այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությամբ ռուսերենը կիրառվում է որպես պաշտոնական լեզու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ