«Դետեկտիվ մայրիկը»

Աննա Կոստանյան 15.09.2021 - 15:32
15.09.2021 - 15:32 դիտում

Սերիալի գլխավոր հերոսուհին՝ Լարիսան հիանալի քննիչ է, ինչպես նաև երկու որդիների մայր: Նրա մասնագիտական ոճն է նվազագույն նշանակություն տալ իրեղեն ապացույցներին, հետազոտությունների և վերլուծությունների արդյունքներին: Հանցագործներին բացահայտելու նրա հիմնական զենքը ինտուիցիան է: Ամեն անգամ նա բախվում է հանելուկների, որոնք ներթափանցելու են նրա անձնական կյանք, որտեղ առանց այն էլ ամեն ինչ հարթ չէ:
Ժամանակ անց Լարիսան բաժանվում է ամուսնուց և ստիպված է լինում աշխատել վերջինիս ղեկավարությամբ:
Կկարողանա՞ Լարիսան վերականգնել իր հոգեկան հանգստությունը և նորից սեր գտնել, չնայած այս ամբողջ խառնաշփոթին, կիմանանք՝ դիտելով «Դետեկտիվ մայրիկը» երկուշաբթիից շաբաթ՝ ժամը 17:30-ին, «Ցայգ»-ի եթերում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ