Դեսպան Մակունցը կոնգրեսական Ադամ Շիֆին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

Աստղիկ Խաչատրյան 15.02.2023 - 23:26
15.02.2023 - 23:26 դիտում

Ս․թ․ փետրվարի 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ (Կալիֆորնիա, դեմոկրատ)՝ ներկայացնելու Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները։

Դեսպանը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել նշյալ հարցի նկատմամբ զգայունության համար՝ կարևորելով ցուցաբերվող աջակցության շարունակականությունը։

Կոնգրեսական Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ