Հունվարի 1-ից իրական շահառուի հայտարարագիր է ներկայացրել շուրջ 7500 իրավաբանական անձ

Աննա Կոստանյան 16.02.2023 - 10:25
16.02.2023 - 10:25 դիտում

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր իրական շահառուի հայտարարագիր է ներկայացրել շուրջ 7500 իրավաբանական անձ:

«Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ բոլոր իրավաբանական անձինք (անկախ կազմակերպաիրավական տեսակից) պարտավոր են Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր։ Նշված պարտավորության կատարման ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։

Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Տեղեկացնում ենք, որ նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասիան կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն»,- հայտնում են ԱՆ-ից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ