Դա քաղաքական որոշում էր. Պեգովը՝ Շուշին կորցնելու մասին

Աննա Կոստանյան 25.11.2020 - 17:08
25.11.2020 - 17:08 դիտում

Շուշիի կորուստը քաղաքական որոշում էր, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Մոսկվա–Երևան տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

«Մեծամասամբ դա քաղաքական որոշում էր, քան՝ ռազմական։ Ինձ համար դժվար է գնահատական տալ այդ որոշմանը, քանի որ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունն էր տեղյակ դիմացկունության պաշարի մասին, գուցե, ռեսուրսները սպառվում էին, և իրավիճակը կարող էր էլ ավելի վատ շրջադարձ ունենալ», – նշեց Պեգովը։

Ըստ նրա` քաղաքում համաձայնագրի ստորագրման պահին Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ են գտնվել։ Լիարժեք վերահսկողություն չի եղել, այնտեղ կային նաև ադրբեջանցիներ։

«Սակայն առաջնագծից ստացվող հաղորդումների համաձայն՝ այդ ժամանակ դեռ մարտերն ընթանում էին։ Նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում շուրջ 400 մարդ է եղել, որոնք պատրաստ էին քաղաք մտնել «մաքրում» իրականացնելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ