Դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

Աննա Կոստանյան 19.04.2022 - 16:27
19.04.2022 - 16:27 դիտում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով թույլատրել Գևորգյանին հատել ՀՀ սահմանը։ Ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում. Արմեն Գևորգյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։

Գևորգյանի պաշտպանը տեղեկացրել էր, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում բարձրաձայնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ