Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը. նախարարությունից պարզաբանում են

Աննա Կոստանյան 19.04.2022 - 16:38
19.04.2022 - 16:38 դիտում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունից վստահեցնում են, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի քիմիական նյութերը չեն լցվել Արաքս գետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ կապված նախարարությունը պարզաբանել է, որ խնդիրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության տակ։ Նախարար Հակոբ Սիմիդյանի հանձնարարականով դեպքի վայրում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մոնիթորինգի մասնագետները, որոնք Արաքս գետի ամբողջ երկայնքով իրականացնում են նմուշառման աշխատանքներ։

«Ըստ այս պահին առկա տեղեկատվության՝ կեղտաջրերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։ Այժմ Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից: Մաքրման աշխատանքները շարունակվում են»,-տեղեկացրին նախարարությունից՝ հորդորելով լրատվամիջոցներին զերծ մնալ գնահատականներ հնչեցնելուց, քանի դեռ ընթանում են փորձաքննական աշխատանքներ։

Փաստի առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը աշխատանքներ է իրականացնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ