Դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա․ ԱՆ

2.06.2022 - 19:22 դիտում

Դատարանների գերծանրաբեռնվածությունն այսօր արդիական խնդիր է, որի լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, որի միջոցով քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա:

Այս նպատակով Կառավարության կողմից հավանության է արժանացել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որի նպատակն է հիմնովին բարեփոխել հաշտարարության ոլորտը:

Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պահանջ` նախքան դատարան դիմելը: Բացի այդ, ըստ նախագծի` հաշտարարի թեկնածուն կընտրվի և դատարանին կներկայացվի էլեկտրոնային համակարգի միջոցով: Կողմերը կկարողանան նաև առցանց եղանակով մասնակցելու հաշտարարության գործընթացին:

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կերաշխավորվի բոլոր դեպքերում հաշտարարին իր աշխատանքի դիմաց վարձատրության տրամադրումը:
Օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո` մեկ տարվա ընթացքում Արդարադատության նախարարությունը կկազմակերպի գործող հաշտարարների վերապատրաստման և նոր հաշտարարների ներգրավման, ուսուցման ու որակավորման գործընթացը՝ միջազգային չափանիշներին համապատասխան:

 

Արդարադաության նախարարություն

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ