Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին

Աննա Կոստանյան 2.06.2022 - 18:30
2.06.2022 - 18:30 դիտում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին:

Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ նաև քաղաքացիները:

Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է և բանկը պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ