Դատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով

Աստղիկ Խաչատրյան 25.06.2026 - 19:40
25.06.2026 - 19:40 դիտում

Դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տվել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ