Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները

Աննա Կոստանյան 25.06.2026 - 15:15
25.06.2026 - 15:15 դիտում

Դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) Գլխավոր քարտուղար, Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Շունիչի Սուզուկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման և առկա համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ մասնավորապես կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև սերտ հարաբերությունների հաստատումն ու փոխայցելությունների իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տնտեսական համագործակցության ամրապնդման հեռանկարների վերաբերյալ։ Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ու Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առանցքային կետերը՝ ընդգծելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունն ու մոտեցումները։

2016 թվականին Շունիչի Սուզուկին Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի կազմում այցելել է Հայաստան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ