Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը

Աննա Կոստանյան 25.06.2026 - 18:22
25.06.2026 - 18:22 դիտում

Կառավարության որոշմամբ առաջարկվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը երկարաձգել: Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը: Հիմնավորման համաձայն՝ վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ