Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ պատարագի արարողություն

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 10:32
28.12.2020 - 10:32 դիտում
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի է ունեցել Սուրբ պատարագի արարողություն, որը կատարել է հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։

Հավարտ Սուրբ պատարագի՝ Պարգև սրբազանը կատարել է պսակադրության արարողություն, որից հետո շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնել ու շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահ զինվորներին՝ իրենց առաքելության համար:

Արարողությանը ներկա են եղել 100-ից ավելի ուխտավորներ։ Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելել է Գանձասարի վանք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ