Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հիվանդանոցում

Գոհար Ստեփանյան 28.12.2020 - 10:39
28.12.2020 - 10:39 դիտում

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:

Ստորաբաժանման ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բուժաշխատողները բժշկական օգնություն են ցուցաբերել Կաղարծի բնակավայրի 21 բնակչի:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, այդ թվում՝ 120 երեխա:

Դիմած քաղաքացիները շարժական հիվանդանոցում խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել որակավորված թերապևտներից, վիրաբույժներից և մասնագետներից:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժության հետ:

Ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում`ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համավարակաբաններ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ