Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կառլսենին

Աննա Կոստանյան 18.06.2026 - 18:41
18.06.2026 - 18:41 դիտում

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կառլսենին աշխարհի թիմային արագ շախմատի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Չինաստանի Հոնկոնգ քաղաքում ընթացող 2026-ի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենի նկատմամբ։

Աշխարհի արագ և բլից շախմատի թիմային առաջնությունն անցկացվում է Հոնկոնգում՝ հունիսի 17-21-ը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ