Գույներ ու հույզեր շիրակյան բնապատկերներում

Աստղիկ Գևորգյան 7.04.2021 - 18:50
7.04.2021 - 18:50 դիտում

Միայն վառ ու պայծառ գույներ՝ արտահայտված կնոջը բնորոշ նրբությամբ ու քնքշությամբ: Բոսոր գույները ստիպում են մտովի տեղափոխվել գեղեցիկ ու հեքիաթային մի աշխարհ,որտեղ ամեն ինչ զարթոնք է ապրում:«Գունեղ զարթոնք» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսում Շիրակ աշխարհի բնապատկերները, դաշտերն ու ծաղիկներն են:Ծաղիկները իրական չեն, բայց հավերժական են:Հեղինակը գեղանկարչուհի Լիլիթ Տոնականյանն է: Աշխատանքներում նախապատվությունը տալիս է վառ ու պայծառ գույներին,որոնք աշխատանքները դարձնում են առավել խոսուն ու իմաստալից:Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի երկու տարվա ընթացքում ստեղծած աշխատանքները. լույս, ջերմություն ու սեր՝ ներկայացված 36 գեղանկարներում:«Գունեղ զարթոնք» խորագրով ցուցահանդեսը գեղանկարչուհին նվիրեց գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ