Գողություն «Հարավկովկասյան» երկաթուղու Սպիտակի տարածքի երկաթգծից․ հանցագործությունը բացահայտվել է

Աննա Կոստանյան 5.05.2021 - 16:57
5.05.2021 - 16:57 դիտում

Ապրիլի 24-ին, ժամը 3.30-ի սահմաններում, ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հարավկովկասյան երկաթուղու Սպիտակի տարածքի երկաթգծերից գողացել են 27 ազդանշանային պղնձե ազդակ:
Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզները «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների հետ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Լոռու մարզի Արևաշող գյուղի 32-ամյա մի բնակիչ։
Մայիսի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սպիտակի բաժին։
Նա տվել է խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ