Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտի» աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին

Աննա Կոստանյան 8.02.2022 - 18:03
8.02.2022 - 18:03 դիտում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գոռ Ավետիսյանին։
Փետրվարի 7-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում Ստեփան Մաչյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Գոռ Ավետիսյանը։
Возможно, это изображение (6 человек, люди сидят и люди стоят)
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ նրա ղեկավարմամբ վերջին տարիներին մեծածավալ ծրագրեր են կյանքի կոչվել։
Սանոսյանը շնորհավորել է Գոռ Ավետիսյանին և նշել, որ վերջինս մասնագիտությամբ շինարար է, ճանապարհաշինության ոլորտում ունի աշխատանքի երկարամյա փորձ, ինչը միայն կօգնի այս նոր աշխատանքին։
Возможно, это изображение (3 человека, люди сидят и люди стоят)
Նախարար Սանոսյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտը տարեցտարի դինամիկ զարգանում է։ 2022 թվականին ոլորտի առջև դրված խնդիրներն էլ ավելի մեծ են, ուստի նախանշած ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի և նորանշանակ գործադիր տնօրենի համախմբված աշխատանքը, յուրաքանչյուրի նվիրումը գործին։
Գոռ Ավետիսյանը, շնորհակալություն հայտնելով այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ 2022 թվականին բազմաթիվ ծրագրեր են նախատեսված ինչպես պետական բյուջեի միջոցներով, այնպես էլ վարկային ծրագրերով, մեծ անելիքներ կան ճանապարհների ընթացիկ պահպանման ոլորտում, և որպես մեկ թիմ նվիրված աշխատանքով պետք է հաջողությամբ իրականացնեն այդ ծրագրերը։

Возможно, это изображение (6 человек, люди стоят, люди сидят и в помещении)

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ