Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Աննա Կոստանյան 8.02.2022 - 17:39
8.02.2022 - 17:39 դիտում

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 9-ի ցերեկը և 11-ին՝ առանձին շրջաններում, 10-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 10-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին, 11-ի ցերեկը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին, 11-ի գիշերը սպասվում են տեղումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ