Գնահատելի է, երբ իշխանությունները կարևորում են դասական արվեստն ու դրա տարածումը. մաեստրո Դուրգարյանը՝ Նազելի Բաղդասարյանին

Աննա Կոստանյան 22.02.2022 - 18:28
22.02.2022 - 18:28 դիտում

Շիրակի մարզպետարանում այսօր հյուրընկալել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի գլխավորած պատվիրակությանը։
«Մեծ պատիվ է ձեզ ընդունել, շատ ուրախալի է, որ Գյումրիում եք և մեր հանդիսատեսը ևս հնարավորություն ունեցավ դիտելու համաշխարհային բալետային արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Մարդուկ-Ջարդուկը»։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ինչքան կարևոր է արվեստին հաղորդակից դարձնել նաև մարզերը, նպաստել արվեստի տարածմանը։ Այս առումով մենք բաց ենք ու միշտ պատրաստ համագործակցության»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Մաեստրո Դուրգարյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար և նշել, որ գնահատելի է, երբ իշխանությունները կարևորում են դասական արվեստն ու դրա տարածումը։
Կողմերը կարևորել են Գյումրին իրապես արվեստի կենտրոն դարձնելը՝ օգտագործելով առկա ներուժը, ինչպես նաև համագործակցությունը, որի շրջանակներում մարզպետարանին տրամադրված տոմսերը հատկացվել են հանրակրթական դպրոցներին՝ դպրոցականներին դասական երաժշտարվեստին հաղորդակից դարձնելու նպատակով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ