Գյումրիում տղամարդը անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով կրակել է շներից մեկին

Աննա Կոստանյան 22.02.2022 - 18:20
22.02.2022 - 18:20 դիտում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացված տեղեկությունների իրացման արդյունքում բացատրական աշխատանքներ են անցկացրել, որոնց շնորհիվ փետրվարի 21-ին բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի բնակիչ 45-ամյա մի տղամարդ և հայտնել, որ փետրվարի 14-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Տերյան փողոցում տեղադրված աղբամանների մոտ իրեն անծանոթ կնոջը թափառող շներից պաշտպանելու նպատակով որսորդական հրացանով կրակել և վիրավորել է շներից մեկին:
Հրացանը վերցվել է:
Կատարվում է հետաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ