Գյումրու նոր ինժեներական դպրոցը՝ պատուհան դեպի ապագա

Հրաչ Սահակյան 12.03.2021 - 18:25
12.03.2021 - 18:25 դիտում

Հատուկ լսարան՝ հագեցած ինժեներական սարքավորումներով եւ աննախադեպ տեխնիկայով: ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցում բացվեց նոր ինժեներական լսարան:Հայ Կրթական Հիմնարկությունը, գործակցելով Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) հետ, մեկնարկել է «Ինժեներական մասնագիտացում ավագ դպրոցում» անվճար կրթական ծրագիրը։
Մարտի 12-ից մեկնարկող բացառիկ դասընթացներին Շիրակի մարզի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները ձեռք կբերեն հիմնարար գիտելիք եւ փորձ ծրագրային ճարտարագիտություն, մեքենայական ուսուցում, մեքենաշինություն, 3D մոդելավորում, ճշգրիտ մեքենաների գործարկում, էլեկտրատեխնիկա, էլեկտրական կառավարման համակարգերի նախագծում եւ իրականացում, արտադրանքի մշակում, նախագծերի կառավարում, թիմային աշխատանք ուղղություններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ