Գյումրու «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում

4.07.2021 - 20:45 դիտում

Հուլիսի 4-ին, ժամը 16։27-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում խոտածածկ տարածք է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ