Գյումրու կիսաքանդ շինությունների մեջ քաղաքացիները զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն

Աստղիկ Խաչատրյան 14.05.2026 - 19:47
14.05.2026 - 19:47 դիտում

Հետևողականորեն իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում։

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Գյումրիի Դանիելյան փողոցի հարակից կիսաքանդ շինությունում։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակ՝ յոթ փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, «ՏՕԶ» տեսակի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, ինքնաշեն հրացան և տարբեր տրամաչափի 273 փամփուշտ։

Ոստիկանություն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք է թողել գերեզմանատան հարակից կիսաքանդ շինության մեջ։ Կումայրիի ոստիկանները շինությունում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգ՝ փամփշտատուփով, նռնակի պայթուցիչ, սվին դանակ, պայթուցիչի քող և տարբեր տրամաչափի ու տեսակի փամփուշտներ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ