Պեկինում ավարտվել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները

Աստղիկ Խաչատրյան 14.05.2026 - 19:45
14.05.2026 - 19:45 դիտում

Պեկինում ավարտվել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները: Վերջինս հայտարարել է, որ դրանք գերազանց են անցել:

ԱՄՆ նախագահը Չինաստանի ղեկավարին սեպտեմբերի 24-ին հրավիրել է այցելել Սպիտակ տուն: Ընդ որում՝ այդ ժամանակահատվածում Նյու Յորքում կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական հանդիպումը:

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը և Սին համաձայնության են հասել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման և Իրանի ձեռքում միջուկային զենքի հայտնվելը թույլ չտալու շուրջ։

Հաղորդագրության համաձայն՝ նախագահ Սին հայտարարել է, որ Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը և դրա օգտագործման համար վճարի սահմանմանը, և հետաքրքրություն է հայտնել ավելացնել ամերիկյան նավթի գնումները՝ հետագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ