Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 25 հիվանդ է բուժվում

Աննա Կոստանյան 13.08.2020 - 16:38
13.08.2020 - 16:38 դիտում

Օգոստոսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 25 հիվանդ է բուժվում, նրանցից 19-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8575 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7221 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 465 քաղաքացի, նրանցից 102-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 511 բնակիչ։
53 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 37 դեպք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ