«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» ծրագիրը կկրճատի էներգիայի անտեղի կորուստը

5.10.2022 - 17:39 դիտում

2022 թվականին Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերից մեկը «Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» ծրագիրն է: Այն իրենից ենթադրում է շենքերի էներգախնայողության արդիականացման աշխատանքների կատարում, ընդհանուր օգտագործվող տարածքների՝ շքամուտքերի եւ միջանցքների, ինչպես նաեւ շենքերի տանիքների վերանորոգում: Ընտրված շենքերը 3-ն են. երկուսը՝ Անի, մեկը՝ Մուշ 2 թաղամասում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ