Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է

Աննա Կոստանյան 14.12.2022 - 10:38
14.12.2022 - 10:38 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին և Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Ապարան, Գյումրի քաղաքներում, Լանջիկ-Մաստարա և Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհներին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ