Գյումրի-Երևան բռնցքամարտի ստուգողական մենամարտեր

17.12.2022 - 16:19 դիտում

 

 

Գյումրու  բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցում  անցկացվեցին ստուգողական մենամարտեր, որոնք ավանդական բնույթ են կրում Հայաստանի առաջնությունների նախաշեմին: Քանի որ հաջորդ տարվա հունվարին է կայանալու հանրապետության պաշտոնական առաջնությունը, նման փորձամենամարտերը մեծ արժեք են ձեռք բերում՝ բացահայտելով մասնակիցների իրական հնարավորությունները: Երևանից ժամանել էր տասը բռնցքամարտիկներից բաղկացած թիմը Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՌՈԲԻ բռնցքամարտի ակումբի եւ Դինամո մարզական կազմակերպության մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ