Գյումրի–Բայանդուր ճանապարհը հիմնանորոգվում է

Աստղիկ Խաչատրյան 24.11.2025 - 15:25
24.11.2025 - 15:25 դիտում

2024 թվականին կատարված ասֆալտապատումից հետո Գյումրի–Բայանդուր ավտոճանապարհին ի հայտ եկած թերացումները հանգեցրին ճանապարհահատվածի` մասամբ քանդված ու վնասված հատվածների առաջացմանը։ Միջպետական նշանակություն ունեցող այս ճանապարհը շուրջ մեկ ամիս է՝ գտնվում է հիմնանորոգման փուլում։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ճանապարհաշինական ընթացքը ներկայացնող տեսանյութ՝ արձանագրելով, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում։ Նշենք, որ շինաշխատանքներն արդեն մոտենում են ավարտին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ