Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

Աննա Կոստանյան 16.02.2021 - 17:56
16.02.2021 - 17:56 դիտում

ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ: Դեպքից հետո քաղաքացին այս մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ինչից հետո քննություն է սկսվել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 15-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կազամակերպված հանրահավաքի ժամանակ: Մի քաղաքացի ձու էր նետել հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, որն էլ դարձել էր ծեծկռտուքի պատճառ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ