Գյումրիում ոստիկանները հայտնաբերել են փախցրած մեքենան ու փախցնողին

Աննա Կոստանյան 29.08.2022 - 15:01
29.08.2022 - 15:01 դիտում

Օգոստոսի 27-ին 32-ամյա մի օտարերկրացի ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում տվել էր հաղորդում, որ երկու ժամ առաջ իր հայ ծանոթը, օգտվելով մեքենայի բանալին մոտը լինելու հանգամանքից, Հյուսիսային մաքսատան տարածքից փախցրել է իր «Տոյոտա» մակնիշի մեքենան՝ պատճառելով մոտ ութ միլիոն դրամի վնաս:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների և Շիրակի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց մեքենան և օտարերկրացու ծանոթը հայտնաբերվել են Ջաջուռ գյուղի երկաթգծի ուղեկալի մոտ: «Տոյոտան» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ վերոհիշյալ ծանոթը ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ