Գյումրիում ավտոմեքենայից կատարված գողությունը բացահայտվել է

Աննա Կոստանյան 6.11.2021 - 13:50
6.11.2021 - 13:50 դիտում

Նոյեմբերի 5-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 4-ի ժամը 17.00-ից նոյեմբերի 5-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով Մուշ-2 թաղամասում կայանված «Օպել» ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից գողացել են նվագարկիչ և էլեկտրական պոմպ:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել գյումրեցի 39-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել և իր ավտոմեքենայից ոստիկաններին է ներկայացրել գողոնը։
Կատարվում է քննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ