Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը

Աննա Կոստանյան 3.04.2024 - 12:23
3.04.2024 - 12:23 դիտում

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին նշված է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) ֆեյսբուքյան էջում:

Որպես առաջին կին թեկնածու՝ 2022 թվականին Էլեն Ասատրյանը ստացել էր ամենաշատ ձայները քաղաքային խորհրդում: Հաղթելով Գլենդելի քաղաքային խորհրդի այս ընտրություններում՝ նա դարձավ առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցնելու է Լոս Անջելեսի շրջանի 4-րդ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնը:

X-ի իր միկրոբլոգում Էլեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ ոչ մի կարևոր գործ հեշտությամբ չի ստացվում: «Այս հաղթանակը պահանջեց թիմային աշխատանք և հաստատակամություն: Բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը կարող են հպարտանալ այս հաջողությամբ, այն արդարության և ներառականության արտահայտումն է»,- գրել է նորընտիր քաղաքապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ