Արևմուտքը ցանկանում է՝ Հայաստանը կորցնի ինքնիշխանությունը. ՆԱՏՕ-ն մշակել է երկրում ռազմաքաղաքական ապակայունացման ճանապարհային քարտեզ. Զախարովա

Աննա Կոստանյան 3.04.2024 - 12:32
3.04.2024 - 12:32 դիտում

Ամբողջ աշխարհը «Եվրամիությանը նայում է որպես իրեն չարդարացրած փլուզվող կառույցի, քանի որ այն կորցրել է իր ինքնիշխանությունը», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

«Սա հենց այն է, ինչ արևմտյան համակարգողներն են ուզում Հայաստանից՝ ոչ պակաս, քան սեփական ինքնիշխանության կորուստը»,- ասել նա։

Ըստ նրա՝ արևմտյան երկրները նման փորձեր են անցկացրել բազմաթիվ պետությունների հետ։

«Օրինակ՝ Սերբիային շատ բան են խոստացել՝ ներդրումներ, տնտեսական աջակցություն, բայց խոստացվածից ոչինչ չի արվել»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը հիշեն ու իմանան, թե ԱՄՆ-ն ինչի է հասցրել իր ամենամոտ դաշնակիցներին։ Սա է հարցը»,- հավելել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն արդեն մշակել է Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեկեցության քայքայման և ռազմաքաղաքական ապակայունացման ճանապարհային քարտեզը:

«ՆԱՏՕ-ի ի՞նչին է դա պետք, որպեսզի ամբողջապես ազդեցություն ձեռք բերի ներսում տիրող իրավիճակի նկատմամբ, իսկ հետո, եթե դա նրանց մոտ ստացվի, Հայաստանի միջոցով ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»,- նշել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ