Գիտակից քայլեր են արվում հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. Ավստրիայի ԱԳ նախարար

Աննա Կոստանյան 2.02.2022 - 12:56
2.02.2022 - 12:56 դիտում

Մենք հոգ ենք տանում և շարունակելու ենք հոգ տանել, մեր նվիրումը դրսևորել տարածաշրջանին: Վստահ ենք, որ այստեղ մեծ ներուժ կա: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասաց Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Խրախուսում եմ կարևոր զարգացումները, որ տեղի են ունենում տարածաշրջանում: Նախորդ անգամ 2021 թվականի հունիսին էի այստեղ, տրամադրությունը փոխվել է, ավելի խրախուսող է: Համարում եմ, որ կա հեռանկար: Մենք պետք է աշխատենք տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Գիտակից քայլեր են արվում ձեր հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, որը պատմական պատճառներով մեծ քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի և Հայաստանի ժողովրդի համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն աշխատանքային այցով Հայաստանում է:

Առավոտյան տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը, դրան հետևել է ընդլայնված կազմով հանդիպումը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ