Գերմանիան պատրաստ չէ կտրուկ հրաժարվել ռուսական նավթից

22.03.2022 - 00:43 դիտում

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայթը հայտարարել է, որ էներգակիրների վերաբերյալ Գերմանիայի կառավարության դիրքորոշումը չի փոխվել՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Գերմանիան պատրաստ չէ մեկ ժամում հրաժարվել ռուսական նավթի մատակարարումից և կտրուկ արգելք դնել ռեսուրսների արտահանման ու ներմուծման վրա։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ աշխատում են Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ, սակայն չեն կարող մեկ գիշերվա ընթացքում հրաժարվել Ռուսաստանից ստացվող ռեսուրսներից։

ԵՄ դիվանագետները Reuters գործակալությանը հայտնել են, որ հիմնականում մերձբալթյան երկրներն են պահանջում նավթի էմբարգո սահմանել Մոսկվայի նկատմամբ: Գերմանիան զգուշանում է հապճեպ քայլերից, քանի որ Եվրոպայում էներգակիրների գները բարձր են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ