Գերմանիայում և Բելգիայում բնական աղետից մահացել է ավելի քան 30 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 15.07.2021 - 17:43
15.07.2021 - 17:43 դիտում

Գերմանիայում և Բելգիայում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևներն առաջացրել են հեղեղումներ, որոնց հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ՝ փոխանցում է Euronews-ը:

Առատ տեղումների պատճառով Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում ու Շվեյցարիայում գետերը դուրս են եկել հունից ու հեղեղել մոտակա շրջանները:

Իրավիճակը ծայրահեղ է Գերմանիայի արևմտյան շրջաններում, որտեղ բնական աղետից մահացել է 8 մարդ: Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ. կան անհետ կորածներ, արձանագրվել են փլուզումներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ