ԱԺ-ն ընդունեց պետական պաշտոններ զբաղեցնողների վարձատրության մասին օրենքի նախագիծը

Աննա Կոստանյան 15.07.2021 - 18:27
15.07.2021 - 18:27 դիտում

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվել է Ազգային ժողովի պատգամավորների գործունեության ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50.000 դրամից ավելացնել և սահմանել 250.000 դրամ:

«Հայաստանում պետք է ձևավորենք արժեքային այնպիսի համակարգ, որտեղ պետական ծառայողները իրենց աշխատավարձի, եկամուտների, ծասերի առումով հույսը պետք է դնեն միայն ու միայն պետական բյուջեի վրա: Մենք արդեն փակել ենք պատմության այն էջը, երբ պետությունը սերտաճած էր գործարարության հետ, և պատգամավորները բնավ կարիք չունեին իրենց ծախսերը հոգալու այլ ստվերային կամ օդում կախված ծրարային մեթոդներով»,- ասաց Ենգիբարյանն իր ելույթում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ